Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ստեփանավանի նախկին քաղաքապետին կալանավորելու դատախազության միջնորդությունը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, Facebook-ում հայտնել Է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Օրեր առաջ նախկին քաղաքապետին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և փողերի լվացման համար։
«Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ, որ Ս.Գ.-ն, զբաղեցնելով 2004-2018 թթ. համայնքի ղեկավարի պաշտոնը, ապօրինաբար օտարել է պետական սեփականությունը՝ հօգուտ տարբեր անձանց: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է այգիներին, անտառային հողերին և հողամասերին», - գրել է Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ վերոնշյալ «ծառայությունները» ս.թ. տրամադրել է իր հարազատներին, ինչպես նաև իր անմիջական մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին՝ համապատասխան համատեղ արտադրության ստեղծման միջոցով:
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է։