25.11.2024
Սյունիքի մարզը կարևոր է Իրանի համար. դեսպան
prev Նախորդ նորություն

Խաչատուր Սուքիասյանի եղբայրը գրավի դիմաց ազատ է արձակվել

Պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է նրա փաստաբան Գոռ Միքայելյանը։


Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը: Գրավի չափ է սահմանվել 50 մլն դրամը։


VERELQ-ը հիշեցնում է, որ հուլիսի 18-ին Ամիրյան փողոցում կրակոցներ էին հնչել: Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով: