Այսօր Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը։