23.11.2024
ՊՆ-ն հայտնել է ծառայակցի կրակոցից ժամկետային զինծառայողի վիրավորվելու մասին
prev Նախորդ նորություն

Փոխվարչապետը և ԱԶԲ գրասենյակի ղեկավարը քննարկել են «Հյուսիս-Հարավ»-ի ներդրումային ծրագիրը

Դեկտեմբերի 8-ին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և ՀԲ-ի համագործակցությունը: Համբարձում Մաթևոսյանն արտահայտել է իր պատրաստակամությունը՝ սերտորեն աշխատելու ընթացիկ ծրագրերի հաջող իրականացման և նորերի՝ կյանքի կոչման ուղղությամբ:


ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը շնորհավորել է Համբարձում Մաթևոսյանին՝ ՀՀ փոխվարչապետ նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ նոր կարգավիճակում: Նա վերահաստատել է ՀԲ-ի պատրաստակամությունը Հայաստանի կառավարության հետ համագործակցության և վերջինիս ծավալների ընդլայնման հարցում:


Զրուցակիցները անդրադարձել են Պետական հատվածի արդիականացման 3-րդ ծրագրի իրականացման և 4-րդ ծրագրի նախապատրաստական աշխատանքներին: Երրորդ ծրագրի շրջանակներում մեծ առաջընթաց է գրանցվել էլեկտրոնային համակարգերի ոլորտում՝ ինտեգրված անվտանգության համակարգ էլեկտրոնային կառավարման բոլոր հարթակների համար, թվային ստորագրության և նույնականացման համակարգեր, քաղաքացիների հետ հետադարձ կապի միասնական պորտալ և այլն:


Չորրորդ ծրագիրը նախատեսում է պետության կողմից մատուցվող ծառայությունների ընդլայնում՝ թվայնացված ծառայությունների թիվը հասցնելով 350-400-ի, հարկային վարչարարության համակարգերի արդիականացում, ՏԻՄ-երի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացում, ճանապարհներից օգտվողների իրազեկման համակարգ, կիբերանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնում, պետական տվյալների միասնական կենտրոնի հիմնում և այլն:


Շեշտելով Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացման գործում ՀԲ-ի կարևոր դերակատարությունը՝ փոխվարչապետը նշել է սոցիալական ծրագրերի, համայնքների կարողությունների և առկա ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ սերտ աշխատանքի անհրաժեշտությունը:


Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ կառավարության և ՀԲ-ի միջև համագործակցությունն ու ընթացիկ ծրագրերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացում, ջրօգտագործում, էներգետիկա, համայնքների համաչափ զարգացում և այլն: