Մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ VERELQ-ը հիշեցնում է, որ Ջավադ Զարիֆի այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: