24.11.2024
Ալեն Սիմոնյանն իրականությանը չհամապատասխանող գնահատականներ է տալիս. իրավապաշտպաններ
prev Նախորդ նորություն

Հայաստանը վավերացրել է ՌԴ ՆԳՆ-ի հետ տեղեկությունների փոխանակման մասին համաձայնագիրը

Ազգային ժողովն այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ընդունել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ տեղեկատվական փոխգործակցության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:


Համաձայնագիրը ստորագրվել է 2021 թվականի մայիսին Մոսկվայում։


VERELQ-ը հիշեցնում է, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց համաձայնագրի վավերացման հարցը:


Փաստաթղթի վավերացմամբ հնարավոր կլինի առավել օպերատիվ և արդյունավետ կազմակերպել ՀՀ ոստիկանության և ՌԴ ՆԳՆ որոշ ստորաբաժանումների միջև տեղեկատվության փոխանակումը: Ըստ ՀՀ ոստիկանության պետի տեղակալի` համաձայնագրին համապատասխան ստացված տեղեկատվությունը կօգտագործվի բացառապես ծառայողական նպատակներով և չի փոխանցվի երրորդ անձանց առանց գրավոր համաձայնության:


«Պետական գաղտնիք կազմող տեղեկատվությունը նույնպես փոխանակման ենթակա չէ», - հավելեց բանախոսը: