23.11.2024
«Հայաստան» դաշինքը կասեցնում է իր մասնակցությունը բոլոր միջազգային կազմակերպություններին
prev Նախորդ նորություն

«Իմ խոսքերը հետ չեմ վերցնում, բայց ձայնագրությունը մոնտաժված է». Ալեն Սիմոնյան

Բոլոր այն զինծառայողները, ովքեր վայր են դրել զենքը և հանձնվել են գերության, կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։


«Եթե հետաքննությունը հաստատի, որ իրենք զենքը վայր են դրել և հանձնվել են գերեվարման, նրանց նկատմամբ քրեական գործ կհարուցվի։ Եվ սրանք իմ խոսքերը չեն, դա օրենքի պահանջն է։ Բանակցությունների շրջանակներում մենք միշտ բարձրացրել ենք և բարձրացնելու ենք այդ հարցը», - հայտարարել է նա՝ հավելելով, որ օտարերկրյա գործընկերների հետ իր բոլոր հանդիպումների շրջանակում բարձրացնում է այդ հարցը։ Սակայն բոլոր այն զինծառայողները, ովքեր չեն կատարել իրենց պարտքը, չեն պահել իրենց զբաղեցրած դիրքերը՝ վայր դնելով զենքը և հանձնվելով գերության, կենթարկվեն պատասխանատվության։


«Ես հաճախ եմ նկատում, որ հերոս հասկացությունը մեզ մոտ արժեզրկվել է և կա բոլորի միջև հավասարության նշան դնելու միտում։ Մեր բանակում կան բազմաթիվ հերոսներ։ Նրանք շատ են, եւ մենք հպարտանում ենք նրանցով: Բայց, ցավոք, կան նաեւ սպաներ, որոնք չեն կատարել իրենց պարտքը եւ հայտնվել են գերության մեջ», - հայտարարել է նա։


Անդրադառնալով սկանդալային տեսագրությանը՝ Սիմոնյանը նշել է, որ համացանցում հայտնված տեսագրությունը մոնտաժվել է։


«Խոսքը բանակցությունների մասին էր, խոսքը տարբեր հանգամանքներում պետության դիրքորոշման մասին էր», - հայտարարել է նա: Խոսնակը նշել է, որ տեսել է, թե ով է նկարահանել խոսակցությունը եւ նույնիսկ խնդրել է տեսագրություն անող աղջկան, որպեսզի նա «չնկարահանի խոսակցությունը, որտեղ շոշափվում են այն թեմաները, որոնց մասին ինքը չէր ցանկանա հրապարակավ խոսել»:


«Ես իմ խոսքերը հետ չեմ վերցնում։ Պարզապես տեսանյութը մոնտաժված է։ Ես նկատի ունեի բանակցությունները, իրենց (գերիների) թեմայով: Ես պետք է շատ զգույշ լինեմ, քանի որ թեման ինձ համար պարտադիր է բանակցելիս, ես պետք է հասկանամ, թե երբ օգտագործել այն, իսկ երբ՝ ոչ ։ Որովհետև նման իրավիճակներն օգտագործվում են Հայաստանի շահերի դեմ», - հայտարարեց նա։