ՄԻՊ Անահիտ Մանասյանը դեռևս անձամբ չի հանդիպել կալանավորված Լիանա Հարությունյանին և նրա ութ ամսական երեխային։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ առաջիկա հանդիպման մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ «Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Մասնագետները, այդ թվում՝ հոգեբանը, արդեն այցելել են կալանավայր և հաղորդակցվել են», – նշել է Մանասյանը՝ անդրադառնալով Լիանա Հարությունյանին ու նրա երեխային կալանքի տակ պահելու հանգամանքին։