ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին հանդիպեց Տ. Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի հետ և շրջեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Հայաստանի հոգևոր կենտրոնում։ Այս մասին հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։ Այցը հնարավորություն տվեց խորությամբ ծանոթանալու Հայաստանի հարուստ քրիստոնեական ժառանգությանն ու Սուրբ Էջմիածին տաճարի դարավոր նշանակությանը հայ ժողովրդի համար։