Դեկտեմբերի 30-ին կայացել է ՔՊ-ական նախկին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հովիկ Աղազարյանը։ «30.12.2024թ. կայացել է Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ` հետևյալ օրակարգով. 1. Կուսակցության անվանման հարցը, 2. Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման հարցը, 3. Հիմնադիր Համագումարի անցկացման հարցը։ Որոշվեց Կուսակցությունը անվանել "Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն" (ՄԱՍԿ),Մինչև 16.01.2025թ. ավարտին հասցնել Կուսակցության Կանոնադրության և Ծրագրի նախագծերի պատրաստման աշխատանքները,Կուսակցության հիմնադիր Համագումարը հրավիրել 2025 թվականի փետրվարի 8ին, առավոտյան ժամը 10ին, ք. Երևան, Ամիրյան փողոցի 1 շենքում` "ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՕԹ" հյուրանոցի "Տիգրան Մեծ" սրահում»,–գրել է նա։