9.06.2025
Գերիների հարցը պետք է մշտապես լինի բանակցային սեղանին․ Օհանյան
05.03.2025
Գերիների հարցը պետք է մշտապես լինի բանակցային սեղանին․ Օհանյան

Գերիների հետ կապված հարցը բանակցային սեղանին պետք է լինի մշտապես, այդ ուղղությամբ իշխանությունները պետք է համապատասխան աշխատանք կատարեն` հարցը բարձրացնելով և երկկողմ, և միջազգային բանակցություններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է հոգատար լինեն գերիների ընտանիքների նկատմամբ, նրանց հետ անմիջական կապի մեջ լինեն։ Օհանյանը գտնում է, որ Ադրբեջանին անընդհատ զիջելը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի պարտությունից հետո ՀՀ իշխանությունները գնում են զիջումների, գտնվում են պարտադրանքի, ճնշումների ներքո։ Ըստ Օհանյանի՝ Ադրբեջանը, հանդիսանալով հանցագործ ու ագրեսոր կողմ, փորձում է միջազգային ճնշումների, միջազգային պատժամիջոցների ամբողջ զինանոցը կիրառել Հայաստանի նկատմամբ։