ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի` փետրվարի 5-6-ին Ռուսաստանի Դաշնություն կատարելիք պաշտոնական այցին վերաբերող մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաեւ երկկողմ օրակարգին վերաբերող այլ հարցերի: