30.07.2026
Անօրինական միգրացիայի գործով մեղադրյալը հանձնվել է Մոլդովային
prev Նախորդ նորություն

Հայաստանի տնտեսությունն աճում է. հունիսին ՏԱՑ-ը գրանցել է 7,7% աճ

Լուսանկարը` CivilNet.am
Լուսանկարը` CivilNet.am

Հայաստանի տնտեսական ակտիվությունը շարունակում է կայուն աճ դրսևորել՝ հիմնվելով շինարարության, ծառայությունների և արդյունաբերության ոլորտներում գրանցված հաջողությունների վրա:


Հուլիսի 30-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Վիճակագրության կոմիտեի վերջին տվյալները։ Ըստ պաշտոնական զեկույցի՝ 2026 թվականի հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 7,7 տոկոսով:


Տարվա առաջին կիսամյակի տվյալներն էլ ավելի դրական պատկեր են արձանագրում. ընդհանուր աճը կազմել է 7,9 տոկոս:


Տնտեսության հիմնական շարժիչ ուժերը շարունակում են մնալ շինարարությունը՝ տպավորիչ 24 տոկոս աճով, ինչպես նաև ծառայությունների և արդյունաբերության ոլորտները, որոնք գրանցել են համապատասխանաբար 11 և 10 տոկոս աճ:


Միևնույն ժամանակ, գործադիրի ղեկավարն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին (12% անկում մեկ կիսամյակում)՝ ընդգծելով, որ այս ճյուղում երկար ժամանակ նկատվող անկման միտումները նախևառաջ պայմանավորված են ժամանակակից ագրարային տեխնոլոգիաների կիրառման բացերով։