10.06.2026
Սյունիքում տղամարդը մահակով ծեծել է հարևանին՝ ոստիկանություն դիմելու համար
prev Նախորդ նորություն

Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ

Հայաստանը ներկայացնող թեկնածու Մուշեղ Հովսեփյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելությունը։


Նշվում է, որ 15 թեկնածուներից հենց Հայաստանի թեկնածուն է ընտրվել ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ։


Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովում կաշխատի հայ փորձագետ։


«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջմղմանը»,- ասված է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության հաղորդագրության մեջ։

Հայաստանում քաղաքացիություն ստանալու 805 հայտ է մերժվել 2025 թվականին
Հաջորդ նորություն next