9.06.2026
ԳՇ պետը մեկնաբանել է զինվորների 20.00-ից հետո քվեարկության դեպքերը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան են ուղարկվել պարարտանյութ և անտրացիտ

Ադրբեջանի տարածքով տարանցմամբ հերթական անգամ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում 12 վագոն պարարտանյութ ՝ 828 տոննա քաշով, և 6 վագոն անտրացիտ՝ 414 տոննա քաշով:


Մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար: Տարանցման հետ մեկտեղ շարունակվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի արտահանումը։


Այս պահի դրությամբ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 12 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2955 տոննա ԱԻ-95 բենզին: