Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը Հանրապետության օրը այցելել է Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Սարդարապատի հերոսամարտի հերոսների հիշատակին ՝ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելով հուշակոթողին: Այցի ընթացքում վարչապետին ուղեկցում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Պատվիրակության կազմում էին պատգամավորներ, նախարարներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ: