Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 18-ին չվերթի հաշվառումից հետո բաժին է տարվել և ձերբակալվել 42-ամյա օտարերկրյա քաղաքացի: ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ նա հունիսի 2-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր համակարգչային խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերմանմասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը։