Բակո Սահակյանն և Էդվարդ Նալբանդյանը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը հանգամանալից զրույց են ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Արցախի, Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից ձեռնարկվող ջանքերի շուրջ: