«Պոբեդա» ավիաընկերությունը, որը ռուսական «Աէրոֆլոտի» մաս է կազմում, մտադիր է հրաժարվել Երևանի չվերթներից: «Մենք որոշել ենք հրաժարվել դեպի Երևան թռիչքներից օդանավակայանում ուղևորների սպասարկման չափազանց բարձր սակագնի պատճառով: «Զվարթնոց» օդանավակայանում այդ սակագինը կազմում է 50 եվրո մեկ ուղևորի հաշվով, ինչը ավելի թանկ է, քան ավիաընկերության սակագինը»,- ՌԻԱ Նովոստիին հայտնել են ավիաընկերությունից: Ավիաընկերության սակագինը օդանավակայանային սպասարկման համար միջազգային չվերթներում կազմում է միջինը 10 եվրո մեկ ուղևորի հաշվարկով, իսկ որոշ օդանավակայաններում ընդհանրապես անվճար է: Ավելի վաղ «Պոբեդան» ստացել էր թույլտվություն կատարել չվերթներ Դոնի Ռոստովից Երևան: Բացի այդ, նոյեմբերի վերջից «Պոբեդան» ծրագրում է չվերթներ իրականացնել Գյումրիից-Մոսկվա չվերթով: