Իրանի Կենտրոնական բանկը վարկային գծի պայմանագիր է ստորագրել ՀՀ, ՌԴ և Իրաքի բանկերի հետ
Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրենը տեղեկացրել է Հայաստանի, Ռուսաստանի և Իրաքի բանկերի հետ գնորդի վարկային պայմանագրեր կնքվելու մասին. «Այս պայմանագրերը ստորագրվել են արտադրանքների արտահանումը հեշտացնելու համար»:
Ալի Սալեհաբադին Թեհրանում արտահանման ֆինանսավորման համաժողովի ժամանակ ասել է. «Մինչ այսօր Հայաստանի մի բանկի հետ 5 միլիոն եվրո, Ռուսաստանի մի բանի հետ 10 միլիոն եվրո և Իրաքի «Ալ-Բելադ» բանկի հետ 18 միլիոն եվրո գնորդի վարկային պայմանագիր է ստորագրվել»:
«Հիշյալ պայմանագրերից բացի, վարկային գծերի հաստատման համար բանակցություններ են ընթանում Ֆրանսիայի, Իսպանիայի, Օմանի, Նիգերիայի ու Կուբայի բանկերի հետ»,-ընդգծել է Իրանի արտահանման զարգացման բանկի գործադիր տնօրենը:
Ալի Աալեհաբադին հավելել է. «Մինչ այսօր Հարավային Կորեայի, Չինաստանի, Ավստրիայի ու Ռուսաստանի բանկերի հետ ֆինանսավորման պայմանագրեր են ստորագրվել, որոնցից վերջնական են դարձել ֆրանսիական մեկ բանկի հետ 25 միլիոն եվրո, Հարավային Կորեայի մեկ բանկի հետ 100 միլիոն եվրո և Թուրքիայի մեկ բանկի հետ 25 միլիոն եվրո արժող պայմանագրերը»: