22.12.2024
Փորձագետներ. ՌԴ-ը Սիրիայում հրադադարի վերահսկողության սուբյեկտ է
23.03.2016
Փորձագետներ. ՌԴ-ը Սիրիայում հրադադարի վերահսկողության սուբյեկտ է

Փորձագետների կարծիքով, ՌԴ-ը ԱՄՆ-ի պասիվության պայմաններում իր վրա է վերցնում Սիրիայում հրադադարի հսկողության սուբյեկտի պարտականությունները: Այդպես են նրանք մեկնաբանել ՌԴ ԳՇ-ի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկոյի խոսքերը, ով մինչ այդ հայտարարել էր, որ մարտի 22-ից ՌԴ-ը պատրաստ է միակողմանիորեն իրականացնել Սիրիայում հրդադադարի պահպանման վերահսկողության իրականացումը: Ռազմական փորձագետ, քաղաքագետ Ալեքսանդր Պերենջիևի խոսքով, ՌԴ ԳՇ-ի այդ հայտարարությունները հայստատաում են սիրիական հակամարտությունում ՌԴ-ի կենտրոնական դերակատարումը: Հենց Մոսկվան է ձևավորում հետպատերազմյան Սիրիայի ապագան որոշող ինստիտուտները, փոխանցում է РИА Новости-ն: Նրա խոսքով, հրադադարի պահպանման վերահսկողության մեխանիզմները կմնան նույնը՝ տիեզերքից վերահսկողություն, անօդաչուների կիրառում և այլ միջոցներ: Ազգային պաշտպանություն հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն էլ կարծում է, որ մարտի 22-ից սկսած Սիրիայում հրադադարը չպահպանող խմբավորումների դեմ ուժ կիրառելու մասին հայտարարությունը լեգիտիմ է և ժամանակին արված: Նրա խոսքով, ռուսական ռազմական ղեկավարության որոշումն արդարացված է, քանի որ ԱՄՆ-ը ձգձգում է այդ հարցում պրակտիկ քայլերը՝ փաստացի խրախուսելով Սիրիայի այն զինված խմբավորումներին, որոնք չեն ցանկանում պահպանել հրադադարը: Փորձագետը նշել է որ Սիրիայում ՌԴ օդուժը հնարավորություն է տալիս իրականացնել այդ խնդիրները: