25.11.2024
Սարգսյանը Մյունխենում ադրբեջանցի պատվիրակին ասել է, թե երբ կլուծվի ԼՂ հակամարտությունը
prev Նախորդ նորություն

Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հրատապ խնդիրներ

Փետրվարի 18-ին Մյունխենում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:


Ինչպես հայտնում են VERELQ-ին ԱԳՆ-ի մամուլի ծառայութունից, Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Զարիֆը գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումները Երևանում ու Թեհրանում և միջազգային հարթակներում կրում են հաճախակի բնույթ, ինչը թույլ է տալիս հետևել երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, նախանշել փոխգործակցության նոր ծրագրեր։


Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգային հարցերի լայն շրջանակի, ենթակառուցվածքային նախագծերին առնչվող հարցերի: Այս համատեքստում զրուցակիցները բարձր գնահատեցին հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական համատեղ նիստը նախատեսված է գումարել մոտ օրերս Երևանում:


Նախարարները քննարկեցին միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր:


Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: