Միջազգային բանակցություններում ԱՄՆ վարչակազմի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը երկուշաբթի օրը կժամանի Իսրայել՝ մասնակցելու Երուսաղեմում ճգնաժամի կարգավորման շուրջ քննարկմանը: Այս մասին, հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին, գրում է Ինտերֆաքսը: Հիշեցնենք, Իսրայելի իշխանությունների կողմից Հին քաղաքում անվտանգության լրացուցիչ միջոցների սահմանումը հետևել է հուլիսի 14-ին ոստիկանական պարեկախմբի վրա զինված հարձակմանը: Դրա հետևանքով զոհվել են երկու իսրայելացիներ, ևս մեկը վիրավորվել է: Նշվում է, որ սա ԱՄՆ նախագահի վարչակազմի առաջին փորձը կլինի ուղղակիորեն ներգրավվել այս խնդրի կարգավորմանը: