Ղարաբաղում պատերազմը լուռ է և սառը․ Al Jazeera-ն՝ ԼՂ հակամարտության մասին
Ղարաբաղում պատերազմը լուռ է և սառը: Այսպես է արաբական Al Jazeera հեռուստաընկերության կայքը բնութագրում ԼՂ հակամարտությունն խնդրի վերաբերյալ իր անդրադարձում:
Կայքը ոչ միայն գրել է հակամարտության մասին, այլեւ լուսանկարների շարք հրապարակել: Հոդվածագիր Գաս Փալմերը հիխեցնում է, Ղարաբաղյան հակամարտությունը չի դադարում 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր: Բախումների հետևանքով զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, նշում է նա:
Նյութում մեջբերվում է Մարտունիում տեղակայված զորամասերից մեկի հրամանատարի խոսքերն առ այն, որ «զորքերը միշտ պատրաստ են պատերազմի»: Հոդված նշվում է, որ սառ եւ լուռ պատերազմը ԼՂ-ում վերստին բռնկվեց է 2016 թվականի ապրիլին:
Լուսանկարիչն այցելել է Արցախի տարբեր քաղաքներ և գյուղեր: Լուսանկարներն արվել են Մարտակերտում, Մարտունիում, Բերդաշենում, Ալաշանում, ինչպես նաև՝ խրամատներում: