Հոկտեմբերի 28-ին Մոսկվայում կբացվեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առևտրի տները, հայտնում է Եվրասիական գործարար միությունը: Առևտրի տներում հիմնականում կներկայացվի համապատասխան երկրի գյուղատնտեսական արտադրանքը, սննդամթերքն ու լայն սպառման ապրանքները: Յուրաքանչյուր տաղավարում մոտ 20 խոշոր արտադրող կներկայացվի: Տեսականին կներառի միրգ, բանջարեղեն, կաթնամթերք և մսամթերք, պանիր, հացաբուլկեղեն, չրեր, ընդեղեն, հանքային ջրեր, ալկոհոլային արտադրանք, պահածոյացված սննդամթերք, որոնք հատուկ են այդ երկրներից յուրաքանչյուրին: