24.11.2024
Տագնապի 30 տարին Սև այգում. TA3 հեռուստատեսության եթերն Արցախի մասին
prev Նախորդ նորություն

Նեւզորով. Իլհամ Ալիեւը «վտանգավոր խելագար» է

Ռուս լրագրող Ալեքսանդր Նեւզորովը Երեւան վերադառնալու հայտարարության ֆոնին Ադրբեջանի նախագահին «վտանգավոր խելագար» է անվանել:

«Էխո Մոսկվի» ռադիոկայանի «Նեվզորսկիե սրեդի» հաղորդման ժամանակ Նեւզորովը Ադրբեջանին որպես օրինակ է բերել, խոսելով այն մասին, որ «պատմությունը դա հումք է, որից կարելի է ամեն ինչ անել»:

Նրա խոսքով՝ Ալիեւը Երեւանի մասին իր խոսակցություններով «վտանգավոր խելագար» է թվում: Նշելով, որ հարեւան երկրների նախագահների հարցում Ռուսաստանի բախտը այնքան էլ չի բերում, նա ասել է, որ այնուամենայնիվ «խորհուրդ կտար այդ վտանգավոր խելագարին ոչ միայն ածելի, այլ մեկ սանտիմետրից ավելի մեխ չտալ, իսկ ավելի լավ է՝ դրանք ատամի մաքրիչներով փոխարինել»:

«Նա (Ալիեւը) չէ որ պատրաստվում է... նա ասաց, որ պատրաստվում է միացնել... վերադարձնել Երեւանը...ասենք լավ, նախագահական մարազմ է... Բայց միանգամից հավաքվեցին ակադեմիկոսները եւ պատմաբանները, որոնք հիմանվորեցին այդ նախագահական մարազմը: Եվ այդ առասպելն արդեն ստեղծվել է եւ ապրելու է: Եվ մի օր այն արյունահեղություն եւ ավերվածություններ կառաջացնի եւ ատելության հերթական բռնկումներ: Սա օրինակ է, թե ինչպես են պատմական ֆեյքեր ստեղծվում», - նշել է Նեւզորովը: