Ադրբեջանական ԶԼՄ-ները նախօրեին լուր են տարածել, թե հոկտեմբերի 26-ի երեկոյան հայկական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկատվությունը՝ այն ապատեղեկատվություն որակելով: Այս մասին հայտարարել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Ադրբեջանական լրատվամիջոցների տարածածն ապատեղեկատվություն է»,- հայտարարել է Հովհաննիսյանը: