22.04.2025
Ի տարբերություն Ադրբեջանի՝ մենք չէինք մոռացել, թե ինչու ենք մեկնել Թբիլիսի. Աշոտյան
prev Նախորդ նորություն

Իրանը կմիանա եվրոպական էներգետիկ ցանցին իր հարևանների միջոցով. այդ թվում՝ Հայաստանի

Իրանը կմիանա եվրոպական էներգետիկ ցանցին իր հարևանների միջոցով։ Այս մասին ասել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը։


«Մենք պլանավորում ենք միանալ Եվրոպային հարևան երկրների էներգետիկ գծերի միջոցով»,- IRNA լրատվական գործակալության հաղորդմամբ ասել է նախարարը։


Նա նաև նշել է, որ Իրանը էլեկտրաէներգիա է փոխանակում հարևան երկրների հետ, ինչպիսիք են Հայաստանը, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքիան, Իրաքը, Ադրբեջանը։ Ըստ Արդականյանի՝ հարևան երկրների հետ ընդհանուր ջրային ռեսուրսների համատեղ օգտագործումը կարող է նպաստել Իրանի և հարևան պետությունների համագործակցության ընդլայմանը։

Հայ և ռուս ժողովուրդները միասին են և դարերով միասին կլինեն. Արա Բաբլոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան