Թուրքիայի Մարդին նահանգում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները հարձակում են իրականացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի վրա: Ըստ Demokrathaber-ի, բախում է տեղի ունեցել թուրք ոստիկանների և ՔԲԿ-ականների միջև, որի ընթացքում մահացել է շենքի դիմաց հերթապահող երեք ոստիկան: Կան նաև վիրավորներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց: