Բելառուսա-թուրքական հարաբերությունները վերածնունդ են ապրում. Լուկաշենկո
Բելառուսա-թուրքական հարաբերությունները վերածնունդ են ապրում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպմանը, հայտնում է БЕЛТА-ի թղթակիցը:
«Վերջին տարիներին բելառուսա-թուրքական հարաբերությունները, ես կասեի, վերածննդի փուլում են: Մենք շատ լավ համագործակցություն ենք հաստատել առևտրատնտեսական ոլորտում, իսկ դա ցանկացած հարաբերությունների հիմքն է: Մեզ մոտ, ինչպես երբևէ, քաղաքական լավ հարաբերություններ են», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա փաստել է, որ երկու երկրների հիմնական նախարարությունները և գերատեսչությունները սերտ և արդյունավետ համագործակցություն են հաստատել, իսկ երկրների միջև ապրանքաշրջանառությունը մոտեցել է 1 միլիարդ դոլարին:
«Բայց դա միայն հիմք է բելառուսա-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման համար: Եկեք օգտագործենք այդ հիմքը մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու համար: Թուրքիայի հետ համագործակցության համար փակ թեմաներ չկան, մենք պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել բոլոր ոլորտներում», - ընդգծել է Բելառուսի նախագահը: