22.04.2025
Թուրքիայում կրկին կոտրել են Աթաթուրքի կիսանդրին
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն Վրաստանին դասում է անվտանգ երկրների թվին՝ մերժելով ապաստան հայցողների մեծ մասին. ԱԳՆ

Վրաստանի քաղաքացիները պետք է իմանան, որ ԵՄ/Շենգենյան գոտու երկրների մեծ մասում Վրաստանից ապաստան հայցողները մերժում են ստանում և վերադարձվում հայրենիք, հայտնում է Վրաստանի ԱԳՆ-ը։

Գերատեսչության պարզաբանման մեջ ասվում է, որ դրա պատճառ է հանդիսանում այն փաստը, որ ԵՄ մի ողջ շարք երկրներ Վրաստանը դասում են «անվտանգ երկրների» կատեգորիային՝ ելնելով երկրում առկա ժողովրդավարական չափորոշիչներից ու մարդու իրավունքների պահպանումից։ Վրաստանից ապաստան հայցողների դիմումները դիտարկվում են արագացված կարգով։ Ճնշող մեծամասնությունը մերժում է ստանում հայցի բավարարման գործում։

Նշվում է, որ 2017 թվականին Շվեդիան մերժել է Վրաստանից ապաստան հայցող բոլոր  963 անձանց։

Բելառուսա-թուրքական հարաբերությունները վերածնունդ են ապրում. Լուկաշենկո
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան