24.11.2024
Թուրքիան ակնկալում է, որ Թիլերսոնի այցից հետո ԱՄՆ-ն կկատարի իր խոստումները. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Իրանը Սիրիայի տարածքում ռազմակայան չունի. ԱԳՆ

Իրանը Սիրիայի տարածքում ռազմակայան չունի, իրանցի զինվորականներ այնտեղ նույնպես չկան: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը: 


«Չունենք մենք, չունենք (Սիրիայում)», - ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ ասել է Զարիֆը  ի պատասխան լրագրողի հարցի: 


Աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ իսրայելցի զինվորականներն իրանական անօդաչու են խոցել, որն արձակվել էր Սիրիայի տարածքից և հատել իսրայելական սահմանը: Խոսքն անօդաչուների կառավարման «իրանական համակարգերի» մասին է։ Այդ ժամանակ միացել է սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը։ Դրա արձակած կրակի հետևանքով Իսրայելի հյուսիսային որոշ շրջաններում միացել է օդային տագնապի ազդանշանը։