ԻՊ-ը ստանձնել է Դաղստանում եկեղեցու այցելուների վրա հարձակման պատասխանատվությունը
Դաղստանի Կիզլյար քաղաքում եկեղեցու այցելուների վրա հարձակման պատասխանատվությունը ստանձնել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը։
Այս մասին հայտնում է ծայրահեղականների տեղեկատվական ակտիվության մոնիթորինգով զբաղվող SITE Intelligence Group ընկերությունը: Միեւնույն ժամանակ հաղորդվում է, որ ահաբեկչական հարձակմանն առնչություն ունենալու վերաբերյալ ապացույցներ ԻՊ-ը չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ Դաղստանի Կիզլյար քաղաքում փետրվարի 18-ին հարձայկում էր տեղի ունեցել: 22-ամյա Հալիլ Հալիլովը Կիզլյարում որսորդական հրացանից կրակ էր բացել եկեղեցու այցելուների վրա, ինչի հետևանքով մահացել է 5 կին:
Զոհերի թվում հայ կա: Հարձակման զոհ են դարձել Նադեժդա Թերլիյանը, Իրինա Մելկոմովան, Լյուդմիլա Շչերբակովան, Վերա Մորգունովան ու Լյուդմիլա Լեուդկինան:
Տուժածներից երկուսն իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են: Հալիլովին տեղում ոչնչացրել էին հատուկջոկատայինները: