27.07.2025
ԻՊ-ը ստանձնել է Դաղստանում եկեղեցու այցելուների վրա հարձակման պատասխանատվությունը
prev Նախորդ նորություն

Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին կայցելի Հայաստան

Լիբանանի նախագահ Միշել Աունը փետրվարի 21-ին կայցելի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է լիբանանյան alJoumhouria պարբերականը:


Պատվիրակության կազմում կլինեն երկրի ներքին գործերի նախարար Նուհադ ալ-Մաշնուքը, արտգործնախարար Ջեբրան Բասիլը, արդյունաբերության նախարար Հուսեյն Հաջ Հասանը, զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանը, կոռուպցիայի դեմ պայքարի պետական նախարար Նիկոլա Տուեյնին, ինչպես նաև Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Հակոբ Բագրատունին:


Հայաստանում Աունը կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, վարչապետ Կարեն Կարապետյանի, ինչպես նաև մեր երկրում բնակվող լիբանանյան համայնքի ներկայացուցիչների հետ:


Քննարկվելու են տնտեսական և քաղաքական համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև խոսվելու է այն հնարավոր ուղիների մասին, որոնք կօգնեն առաջ մղելու տնտեսական փոխգործակցությունն ու ամրապնդելու դիվանագիտական հարաբերությունները:

Թուրքիայում Նիդերլանդների գործերի ժամանակավոր հավատարմատարը հրավիրվել է ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sostav.ru
24.07.2025
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ կինոհամագործակցության նոր համաձայնագրին