Վրաստանում ՓՄՁ-ների հարկային բեռը կթեթևանա 5 անգամ՝ մինչև 1%
Վրաստանում նոր, մեղմացված ռեժիմ կգործի փոքր ձեռնարկատերերի համար: Ինչպես հայտարարել է այդ երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլի, կառավարությունը հանդես կգա նոր օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն շրջանառության հարկը 5%-ից կնվազեցվի մինչև 1%՝ այսինքն 5 անգամ:
Հայաստանում շրջանառության հարկը կազմում է 3,5%:
Բացի այդ, կառավարության նախաձեռնությամբ, այն ձեռնարկությունները, որոնց շրջանառությունը չի գերազանցում 500.000 լարին (մոտ 200.000 դոլար), նույնպես կընդգրկվեն փոքր բիզնեսի կատեգորիայում: Նախկինում փոքր էին համարվում 100.000 լարի շրջանառություն ունեցող ձեռնարկությունները, հայտնում է geomigrant.com-ը:
Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ դա զգալի աջակցություն կլինի փոքր բիզնեսին, ինչպես նաև կխթանի նոր ձեռնարկատերերին, որոնք ցանկանում են սեփական գործն ունենալ: Նա հավելել է, որ փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը Վրաստանի կառավարության առաջնահերթություններից է: