21.04.2025
Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու իր թեկնածությունն է առաջադրել 13 մարդ
prev Նախորդ նորություն

Թուրք փորձագետ. 2018 թվականին պատերազմ է լինելու Ադրբեջանի ու Հայաստանի միջև

Վերջին 10-12 տարվա ընթացքում Ադրբեջանն իրականացնում է իր զինված ուժերի արդիականացում` ակտիվ ռազմական համագործակցություն է հաստատել ՌԴ–ի, Իսրայելի, Պակիստանի ու Բելառուսի միջև, իսկ ՀՀ–ն ավանդաբար ռազմական հարաբերություններ է պահպանում միայն ՌԴ–ի հետ։ Այդ մասին հայտարարել է թուրք փորձագետ Էնգին Օզերը։

Նա նշել է, որ այսօր Արևմուտքը, ԱՄՆ–ն ճնշում են գործադրում ՌԴ–ի վրա ու նրանք կենտրոնացած են այդ հարցերի վրա ու չեն ցանկանում, որպեսզի սկսվի երկրորդ ղարաբաղյան պատերազմը։

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ուղին պատերազմն է ու 2018թ.–ին պատերազմ է լինելու Ադրբեջանի ու ՀՀ–ի միջև։

Ճապոնիան հետաքրքրվել է ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումներով․ հանդիպում ԱԳՆ-ում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան