4.07.2025
Լապշինը հնարավոր է պատիժը կրի այլ երկրում. փաստաբան
20.07.2017
Լապշինը հնարավոր է պատիժը կրի այլ երկրում. փաստաբան

Բաքվի դատարանի կողմից 3 տարվա ազատազրկման դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա չի բացառվում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Լապշինի փաստաբան Էդուարդ Չերնինը: Նա նշել է, որ Լապշինը կարող է պատիժը կրել այլ երկրում՝ Ռուսաստանում, Իսրայելում կամ Ուկրաինայում, քանի որ նա հանդիսանում է այդ երկրների քաղաքացին: Դա են, ըստ փաստաբանի, թույլ տալիս միջազգային կոնվենցիաները: Գնահատելով վճիռը, Չերնինն այն անվանել է «ավելի քան լավը»: Ավելի վաղ դատախազը Լապշինի համար պահանջել է 6,5 տարվա ազատազրկում: Ինչ վերաբերում է իրենց հետագա գործողություններին, ապա դրանք հայտնի կդառնան Լապշինի  հետ քննարկելուց հետո: Հիշեցնենք, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինըին այսօր դատապարտեց երեք տարվա ազատազրկման: