ԱՄՆ–ն երբեք չի խոստովանի, թե ինչի համար են միջազգային կոալիցիայի ռազմա–օդային ուժերը հարված հասցնում սիրիական կառավարական ուժերին։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Անդրեյ Կոշկինը, փոխանցում է riafan.ru–ն։Մեկնաբանելով Սիրիայի ուժերին` Ատ–Տանֆայի շրջանում հասվցած նոր հարվածը փորձագետը նշել է, որ Վաշինգտոնի իրական նպատակերը միշտ էլ գաղտնի են մնալու։ Ըստ նրա, ԱՄՆ–ը սիրիական հակամարտությունում «խաղում» է ելնելով իր շահերից։«ԱՄՆ–ը ջանում է թաքցնել իր հարվածների իրական նպատակներն`աջակցությունը գրոհայիններին»,– հավելել է նա։