12.06.2025
Թեհրանը վճռականորեն կդիմակայի Միացյալ Նահանգների դեմ տնտեսական պատերազմում
prev Նախորդ նորություն

Պետդեպ. Իրանը դեսպանատներն օգտագործում է ահաբեկչություններ կազմակերպելու համար

Իրանը տարբեր քաղաքներում ահաբեկչություններ իրականացնելու համար օգտագործում է իր դեսպանատները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, որը պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին Աբու-Դաբիից ուղեկցում է Բրյուսել:


«Պետքարտուղարությունից պաշտոնական անձանց պատվիրակությունը երեք օրվա ընթացքում Սաուդյան Արաբիայում խորհրդակցություններ էր անցկացնում՝ Իրանի վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարելի է Իրանին զրկել եկամտից, որն այդ երկիրն օգտագործում է իր ժողովրդին և այլ երկրներին ահաբեկելու համար: Մենք քննարկել ենք, թե ինչպես է Իրանը տարբեր քաղաքներում ահաբեկչություններ իրականացնելու համար օգտագործում է իր դեսպանատները», - նշել է նա:

Ռուսական С-400 համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի 2019-ի վերջին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը