Ռուսական С-400 համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի 2019-ի վերջին
Ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգերի առաջին խմբաքանակը Թուրքիա կուղարկվի 2019-ի վերջին: Interfax.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Առաջին համալիրները կմատակարարվեն մինչև հաջորդ տարվա ավարտը»,- թուրքական աղբյուրը մեջբերում է նախարարին, որը ժամանել է Բրյուսել՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Չավուշօղլուն հիշեցրել է նաև, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրներ դեմ են հանդես եկել С-400 համակարգերը ձեռք բերելուն, և ընդգծել է, որ նման մեկնաբանություններին պետք է վերջ դնել:
Այնուամենայնիվ, թուրք նախարարն ընդգծել է, որ Անկարան հաշվի է առել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների մտահոգությունը տեխնիկական հարցերի առումով, մասնավորապես՝ այլ սպառազինման հետ ռուսական համակարգերի համատեղելիության շուրջ: