22.03.2026
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
11.02.2018
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ ամբողջ հայ ժողովրդից և անձամբ ինձնից»,-ասված է հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից դեպի Օրսկ թռիչք կատարած «Սարատովի ավիաուղիների» Ան-148 օդանավն ընկել է չվերթից րոպեներ անց, զոհվել է 71 մարդ: Հրապարակվել է օդանավի ուղեւորենրի ցուցակը, ըստ որի կործանված Ան-148 օդանավում երկու հայ է եղել։ Նրանք եներկրորդ օդաչու Սերգեյ Գամբորյանն ու ուղեւոր Վարսիկ Սեւոյանը։ Վերջինս Հայաստանի քաղաքացի է։ Նա հաշվառված է Գեղարքունիքի Զոլաքար գյուղում, սակայն երկար տարիներ ամուսնու հետ բնակվել է ՌԴ Օրսկ քաղաքում: