3.07.2025
Մակրոնը դրական տեղաշարժ է տեսնում Սիրիայի հարցով ՌԴ-ի հետ հարաբերություններում
16.07.2017
Մակրոնը դրական տեղաշարժ է տեսնում Սիրիայի հարցով ՌԴ-ի հետ հարաբերություններում

Վերսալում նախագահներ Մակրոնի և Պուտինի հանդիպումից հետո դրականորեն փոխվել է սիրիական հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությունը: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Journal du Dimanch-ին տված հարցազրույցում: Նա փաստել է, որ Ռուսաստանի ու Ֆրանսիայի համագարծակցությունն այս հարցերի շուրջ առաջ է ընթանում: «Վերսալի հանդիպումից ի վեր ես փաստում եմ, որ մենք առաջ ենք ընթանում այդ հարցերի շուրջ: Մեր համագործակցությունը միանգամայն փոխվել է»,- ասել է Մակրոնը, հայտնում է РИА Новости գործակալությունը: Հարցազրույցի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ անդրդվելի է լինելու քիմիական զենքի կիրառման հարցում: «Եթե այն կիրառվի, ես հակահարված կտամ: Ես ապահովել եմ, որպեսզի Ֆրանսիան պատասխան տա՝ նախքան այդ մասին ասելը»,- ասել է Էմանուել Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել է, որ մարդասիրական բեռների համար հասանելիություն է ապահովել մարտական գործողությունների գոտում խաղաղ բնակիչների փրկության համար: Միևնույն ժամանակ նա կրկնել իր նախկինում հայտնած միտքն առ այն, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը պարտադիր պայման չի համարում, քանի որ առաջնահերթությունը տարածաշրջանում խաղաղության ապահովումն ու ահաբեկչության դեմ պայքարն է: