26.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ է նշանակվել Հայկ Գրիգորյանը
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը Մայր աթոռի տարածքից հեռացրել է ցուցարարներին

Այսօր առավոտյան ոստիկանությունը, բռնի ուժ կիրառելով, Մայր Աթոռի տարածքից հեռացրել է նախաձեռնության անդամներին, ովքեր արդեն մեկ ամիս է պայքարում են Գարեգին Բ կաթողիկոսի դեմ՝ պահանջելով վերջինիս հրաժարականը: Այս մասին հայտնում են «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունից։


Նշենք, որ այսօր Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննարկվելու է Գերագույն հոգեւոր խորհրդի նիստում:


Արդեն մի քանի օր է, որ «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» նախաձեռնության անդամները գտնվում էին Մայր Աթոռի դավանատանը եւ հրաժարվում էին հեռանալ այնտեղից՝ պահանջելով Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը։