ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Քննարկվել են ահաբեկչության դեմ պայքարն ու երկկողմ հարաբերությունները, հայտնում է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: Զրույցը տևել է 45 րոպե: «Նախագահ Թրամփը խոսել է Էրդողանի հետ ԱՄՆ և Թուրքիայի վաղեմի ու սերտ հարաբերությունների և ահաբեկչության դեմ ընդհանուր պայքարին հավատարմության մասին»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Նախագահ Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է Թուրքիային որպես իր ռազմավարական գործընկեր ու ՆԱՏՕ-ի գծով դաշնակից: Նա ողջունել է Թուրքիայի ավանդը ԻՊ դեմ պայքարում: