28.12.2024
Քաղաքագետը կանխատեսում է նոր էսկալացիա Ղարաբաղում
02.02.2017
Քաղաքագետը կանխատեսում է նոր էսկալացիա Ղարաբաղում

Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև Ադրբեջանում վատթարացող սոցիալ-տնտեսական իրավիճակը կարող են հանգեցնել նոր էսկալացիայի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: Նրա խոսքով, փաստացի կարող է կրկնվել անցյալ տարվա իրավիճակը, երբ ապրիլյան ռազմական գործողություններին նախորդեց մանաթի արժեզրկումը և մասայական բողոքի ակցիաները Ադրբեջանում: Այն, որ Բաքուն փորձում է շփման գծում իրավիճակը լարվածության մեջ պահել, վկայում է նաև երեկվա դիվերսիայի փորձը, որի արդյունքում հակառակորդը հետ շպրտվեց՝ թողնելով մեկ վիրավոր և մեկ գերեվարված զինծառայողի: «Բաքուն փորձում է հայկական կողմի վրա հոգեբանական ճնշում գործադրել: Սակայն ադրբեջանական ԶՈՒ գործողությունները ևս մեկ լավ առիթ կարող են հանդիսանալ, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը կոշտացնի իր դիրքորոշումը և ակտիվացնի ջանքերը միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման ուղղությամբ», - նշեց Սերգեյ Մինասյանը: Հիշեցնենք, Ադրբեջանի ՊՆ–ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքել է իր զինծառայող Էլնուր Հուսեյնզադեի գերեվարման փաստը դիվերսիայի հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին` ԼՂՀ ՊԲ–ի դիրքերի ուղղությամբ` Մարտակերտի շրջանի Թալիշի ուղղությամբ։ Հայկական ուժերը կարողացել են կանխել դիվերսիոն ներթափանցման փորձը և գերեվարել ադրբեջանցի զինծառայող`ծնունդով Բարդայից Էլնուր Հուսեյնզադեն։