26.10.2026
Միջազգային ասպարեզում հեղինակության եք արժանացել․ Սարգսանը շնորհավորել է Նազարբաեւին
06.07.2018
Միջազգային ասպարեզում հեղինակության եք արժանացել․ Սարգսանը շնորհավորել է Նազարբաեւին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, ուղերձում ասված է. - «Ընդունեք իմ անկեղծ ու ջերմ շնորհավորանքները՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Պետական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ղազախստանի Հանրապետության շահերը վճռականորեն պաշտպանելու և միջազգային լայն համագործակցության խնդիրներ լուծելու կարողությամբ Դուք միջազգային ասպարեզում հեղինակության և հարգանքի եք արժանացել: Համոզված եմ, որ Հայաստանի և Ղազախստանի՝ փոխադարձ աջակցության և շահերի հարգանքի վրա հիմնված կառուցողական գործակցությունը թույլ կտա էապես հարստացնել հայ-ղազախական միջպետական համագործակցության օրակարգը։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ, իսկ Ղազախստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»։