29.12.2024
Թրամփն ու Պուտինը քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարը և պայմանավորվել հանդիպել
29.01.2017
Թրամփն ու Պուտինը քննարկել են ԻՊ-ի դեմ պայքարը և պայմանավորվել հանդիպել

ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հունվարի 28-ի երեկոյան կայացել է հեռախոսազրույց: Սա երկու երկրների նախագահների առաջին հեռխոսազրույցն էր Թրամփի երդմնակալությունից հետո: Ինչպես հայտնում է «Բի-բի-սի»-ն, հղում կատարելով Սպտակ տան եւ Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրություններին, նախագահները քննարկել են ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ համատեղ պայքարի եւ սիրիական հակամարտության լուծման հնարավորությունները: «Հեռախոսազրույցը տեւել է շուրջ մեկ ժամ եւ վերաբերել է ԻՊ-ի դեմ համատեղ պայքարի հարցերին, ինչպես նաեւ գոլբալ անվտանգության եւ խաղաղության խնդիրներին՝ ներառյալ Սիրիան», - ասված է Ստիպատկ տան տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Պուտինը շնորհավորել Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Սպիտակ տանից հայտնում են, որ Թրամփի ու Պուտինի հեռախոսազրույցը կարեւոր քայլ է երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման համար: «Նախագաներ Թրամփը եւ Պուտինը հուսով են, որ այս հեռախոսազանգից հետո երկու կողմերն կկարողանան արագորեն անցնել ահաբեկչության դեմ պայքարին եւ այլ խնդիրների լուծմանը», - ասված է հաղորդագրությունում: Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի, Մերձավոր Արեւելքում իրավիճակի, երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերությունների վերկանգնման, Իրանի միջուկային ծրագրի, Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ հարցեր: Ստպիտակ տան եւ Կրեմլի հաղորդագրություններում ոչինչ չի ասվում Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների վերացման հարցի վերաբերյալ, ինչն ըստ որոշ լրատվամիջոցների կորղ էր դառնալ երկու երկրների ղերկավարների քննարկման առարկա: Հատկանշական է, որ օրեր առաջ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Ստիպատկ տանը պատրաստել են Ռուսաստանի դեմ կիրառած պատժամիջոցների փուլ առ փուլ վերացման փաթեթ: Այս տեղեկատվությունը ոչ հերքվեց, ոչ էլ հաստատվեց: Այնուհետեւ հունվարի 28-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ պահանջելով ԱՄՆ Զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեից 30 օրվա ընթացքում ներկայացնել «Իսլամական պետության» վերջնական ջախջախման ծրագիր: Հրամանագրի կետերից մեկում ասվում է, որ ծրագիրը պետք է ներառի ԻՊ-ի դեմ պայքարի կոալիցիայի համար նոր գործընկերների հայտնաբերում եւ կոալիցիոն գործընկերներին աջակցություն: