Իսրայելը մեծ համակրանքով է վերաբերվում քրդերի ձգտումներին, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն` նշելով, որ աշխարհը պետք է մտածի նաև նրանց բարեկեցության մասին: Նեթանյահուն ելույթ է ունեցել Իսրայելի զբոսաշրջության նախարար Ռեխավամ Զեեվիի հիշատակի կապակցությամբ, որը սպանվել էր Երուսաղեմում պաղեստինցիների կողմից: Նեթանյահուի խոսքով՝ Զեեվին 1960-ականներին հատուկ առաքելությամբ Իրաքի Քուրդիստանում է եղել և այդ այցը մեծ տպավորություն է թողել նրա վրա: «Նա քրդերի նկատմամբ մեծ ջերմություն է զգացել, և այսօր ամբողջ Իսրայելը մեծ համակրանք է տածում քրդերի ձգտումների նկատմամբ», - ասել է Նեթանյահուն: