25.11.2024
Լավրովն անիրատեսական է համարում Իրանի՝ Սիրիայից հեռանալը
prev Նախորդ նորություն

Իրանը սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը նավթ տեղափոխող օտարերկրյա նավերի համար

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը նավթ տեղափոխող օտարերկրյա նավերի համար փակելու և Պարսից ծոցում նավթի մատակարարումներն արգելափակելու պատրաստակամության մասին, եթե ԱՄՆ-ն փորձի հասնել իրանական նավթի վաճառքի արգելքին: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Սարալա» բազայի հրամանատարի տեղակալ Իսմաիլ Կոուսարին:


«Եթե նրանք պատրաստվում են արգելափակել իրանական նավթի արտահանումը, մենք թույլ չենք տա նավթ արտահանել աշխարհի այլ երկրներ Հորմուզի նեղուցով»,- ասել է Կոուսարին և հավելել, որ «ԱՄՆ-ի ցանկացած թշնամական գործողություն նրանց թանկ կարժենա»:


Նա նաև նշել է, որ Պարսից ծոցից Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի 20 տոկոսը:


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Իրանի միջուկային համաձայնագրից, որը կնքվել էր միջազգային միջնորդ «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի միջև 2015-ին: