25.11.2024
Ռոհանի. Իրանը խափանելու է ԱՄՆ-ի բոլոր սադրանքները
prev Նախորդ նորություն

Լավրովն անիրատեսական է համարում Իրանի՝ Սիրիայից հեռանալը

Բացարձակապես անիրատեսկան է սպասել, որ Իրանը կհեռանա Սիրիայից և կդադարի խաղալ իր դերը տարածաշրջանում: Այս մասին Հորդանանի արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ արևմտյան ԶԼՄ-ներում Իրանի հարցը քննարկվում է չափազանց պարզեցված համատեքստում: Մասնավորապես, ինչպես նշել է նախարարը, անփորձ ընթերցողների և հեռուստադիտողի համար ասվում է, որ Իրանը պետք է դուրս գա Սիրիայից, «և այդ ժամանակ ամեն ինչ տեղը կընկնի»:

«Ընդ որում, դա պրոյեկտվում է ոչ միայն Սիրիայի, այլ՝ ամբողջ տարածաշրջանի վրա: Իրանը, իբր, պետք է հեռանա բոլոր տեղերից, և այդ ժամանակ ամենուր երջանկություն կլինի», - ասել է ռուս նախարարը:

«Հասկանալի է, որ դա բացարձակապես անիրատեսական է, և որ լուծել խնդիրները տարածաշրջանում առանց դրա առանցքային երկրների, այդ թվում՝ Իրանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի և շատ ուրիշների, չի ստացվի», - ընդգծել է Լավրովը: